Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը


Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

  • 01-06-2015 16:14:28   | Հայաստան  |  Մանկական էջ
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է Ծառայությունը։
Երեխաների համար կազմակերպվեց տոնական շոու ծրագիր` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները անակնկալ նվերներ ստացան Ծառայությունից:
      ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, վառ և լուսավոր ապագա: «Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորի՝ ընտանիքի, հասարակության, պետության խնդիրն է: Աշխատելով այս երեխաների  հետ` հարկադիր կատարողները  ձգտում են ամեն ինչ անել,   որպեսզի  նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,-ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը: 
Հիշեցնենք՝ Հարկադիր կատարման ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1823 կատարողական վարույթ, որից 1115-ը՝ մարզերից: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 2661 երեխայի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ