ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում


ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում

  • 03-06-2015 16:09:05   | Հայաստան  |  Բարեգործություն

Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումների՝ 2014թ.-ի բյուջեն:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման և իրականացման գործընթացում:
 
Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետևյալ ոլորտներում՝
 
 
      1)            Կրթություն – 670.008.000  դրամ
 
      2)            Մշակույթ –  690.800.000  դրամ
 
      3)            Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն  –190.000.000  դրամ
 
      4)            Առողջապահություն –237.792.000 դրամ
 
      5)            Համայնքային զարգացում –135.000.000 դրամ
 
      6)            Սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսում –121.400.000 դրամ
 
 
2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ստանձնել է մի շարք կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երևան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» և «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ:
 
Այսպիսով, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում և հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում  իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում:   
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն