Արցախի պետական համալսարանի պատվիրակությունն այցելել է Բելգիա


Արցախի պետական համալսարանի պատվիրակությունն այցելել է Բելգիա

  • 10-06-2015 17:23:32   | Բելգիա  |  Հայտարարություններ
Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) և Լյուվենի Կաթոլիկ համալսարանի (ԼԿՀ) միջև 2014 թ. հոկտեմբերին ստորագրված համագործակցության հռչակագրի շրջանակներում ս.թ. հունիսի 7-10 Բելգիայում աշխատանքային այցով է գտնվել ԱրՊՀ պատվիրակությունը` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:
 
Կայացել են հանդիպումներ ԼԿՀ ռեկտոր Վինսենթ Բլոնդելի (Vincent Blondel), համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության, մի շարք ֆակուլտետների ղեկավարների, դասախոսների և հետազոտողների հետ:
 
Հանդիպումների ընթացքում նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները, քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական և հետազոտական ծրագրեր:
 
Առարկայական քննարկումներ են կայացել ԼԿՀ պատվավոր ռեկտոր, ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Բեռնար Կուլիի (Bernard Coulie) հետ, ով հանդիսանում է ԼԿՀ կողմից համագործակցության համակարգողը:
 
Այցն իրականացվել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ