25-06-2015 16:16:42 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Չնայած մայրաքաղաքի շոգին` (այսօր օդի ջերմաստիճանը 38 աստիճան է) էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:
Ցուցարարներից ամենաակտիվները ֆուտբոլ են խաղում, նրանցից ոմանք անգամ մոտեցան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և առաջարկեցին ոստիկաներից թիմ կազմել ու խաղալ իրենց հետ: Վ. Օսիպյանը չմերժեց առաջարկը, սակայն նշեց, որ դա հնարավոր կլինի, երբ ավարտվի ծառայողական աշխատանքը:
Այսօր ակտիվիստներին սննդով, սառը թեյով, ջրով և հյութերով ապահովեցին ոսկու շուկայի աշխատակիցները և մի խումբ ամերիկահայեր, ովքեր չցանկացան ներկայանալ: