Անհայտ ակտիվիստ ցուցարարները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններով (Ֆոտոշարք)
29-06-2015 13:00:45 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Հունիսի 29-ին ժամը 12:30- ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը բավականին նվազել է, որը հավաքված մի քանի քաղաքացի-ակտիվիստների կարծիքով, պայմանավորված է նրամով, որ այսօր երկուշաբթի է եւ սկսվել է աշխատանքային շաբաթը, բայց դա չի նշանակում, որ երեկոյան քաղաքացիները կրկին չեն հավաքվի Բաղրամյան պողոտայում:
«Նոյյան Տապան»-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայում իր աշխատանքը կատարելու ընթացքում պատրաստվում էր լուսանկարել նստացույցի մասնակիցներից մի քանիսին, որոնց ի դեպ, նա այս 8 օրերի ընթացքում առաջին անգամն էր տեսնում: Վերջիններս շատ գռեհիկ արտահայտություններ իրենց թույլ տվեցին լրագրողի նկատմամբ, շրջվեցին թիկունքով՝ թույլ չտալով իրենց լուսանկարել:
Նշենք, որ թեեւ Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների թիվը բավականին նվազել է, բակայն այնտեղ դեռ կան ոստիկանական մի քանի մեքենաներ եւ քիչ թվով ոստիկանության աշխատակիցներ: Գրողների միության շենքի մոտ կարելի է հանդիպել «Կուզենք կմարենք, կուզենք՝ կվառենք», «Ինչքան ջրեք՝ կաճենք», «Պահանջը չի կատարվել», «Սթափվեք» եւ նմանատիպ բովանդակությամբ այլ պաստառներ: