Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը համալրվել է հայկական դրամների բացառիկ նոր հավաքածուով


Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը համալրվել է հայկական դրամների բացառիկ նոր հավաքածուով

  • 18-07-2015 13:10:16   |   |  Բարեգործություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, որտեղ մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից  թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսի բացմանը:
 
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն