Հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքը` որպես հրաժեշտի նվեր


Հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքը` որպես հրաժեշտի նվեր

  • 05-08-2015 18:30:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի` կրթության և գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման խնդրին: 

Կողմերը  քննարկվել են նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, համընդհանուր  ներառական կրթությանն անցմանն ուղղված հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները պահանջում են համալիր` մի շարք գերատեսչությունների և հասարակական կառույցների համատեղ աշխատանք:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին է նվիրել հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքներից մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ