Վաղվանից նստացույց՝ նախագահական նստավայրի առջև (տեսանյութ)
10-09-2015 18:23:48 | Հայաստան | Հասարակություն
Հանրապետության 33 թաղամասի բնակիչները վաղվանից նստացույց են սկսելու նախագահական նստավայրի առջև։ Նրանք այս որոշումը կայացրեցին այն բանից հետո, երբ հանդիպեցին կառավարության ներկայացուցիչ Հայկ Դավթյանի հետ և որևէ հստակ պատասխան չստացան։
Հյուսիսային պողոտայի, Կոնդի և «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները կրկին պահանջում են իրենց բնակարանները։
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ նրանք կրկին հավաքվել էին գործադիր մարմնի շենքի մոտ՝ իրենց խնդրի լուծումը ստանալու ակնկալիքով։ Արդեն 8 տարի է կառավարության որոշմամբ նրանք մնացել են անտուն։
Կառավարության ներկայացուցիչ Հայկ Դավթյանը նշեց, որ ուշ թե շուտ բոլորի բնակարանային հարցերն էլ լուծվելու են։