Ամերիկահայ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերն ԱՄՆ-ում դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից


Ամերիկահայ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերն ԱՄՆ-ում դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից

  • 24-09-2015 19:05:07   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երևանում  ArmBookExpo երկրորդ ցուցահնդեսի բացմանը զուգահեռ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերի շնորհանդեսը: 
Միջոցառմանը ներկա Քրիս Բոհջալյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ ցեղասպանության թեմայով փորձել է գրել դեռ 90-ական թվականներին, սակայն այն ժամանակ իր գրած փոքրիկ պատմությունն այնքան վատն է եղել, որ երբևէ չի մտածել այն հրատարակելու մասին:
 
Նրա փոխանցմամբ` 2010 թվականին կրկին որոշել է անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային և գրել է Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող «Ավազե ամրոցի աղջիկները» գեղարվեստական վեպը, որն հրատարակվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ում դարձել է ամենաշատ վաճառվող գրքերից: Այն պատմություն է սիրո, ջարդի ճանապարհին` անապատում ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին:
«Ես ուզում էի անպես ներկայացնել այս պատմությունը, որպեսզի այն բացարձակապես հասկանալի լիներ տգետների համար»,- ասաց Ք. Բոհջալյանը` հավելելով, որ  շատ մարդիկ, եթե այսօր տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, ապա պատճառը Թուրքիայի և նրա գործընկերների ուրացումն է:
«Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելլերի հեղինակի կարծիքով` ցեղասպանության մասին աշխարհին պետք է պատմել սիրային պատմությունների  միջոցով. «Ես ատում եմ հայերի` առանց կռվի զոհվելու պատմության մասին, դա է պատճառը, որ գրքիս հեղինակը կռվող հայն է»:
Անդրադառնալով վեպի նախապատմությանը` Ք. Բոհջալյանը նշեց, որ գրքի ստեղծման գաղափարն առաջացել է Բոհջալյան գերդաստանի (Բոհջալյանները ևս տուժել են ցեղասպանությունից) ընտանեկան լուսանկարից:  
Հեղինակի տեղեկացմամբ` «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը շուտով նաև ֆիլմ կդառնա. «Իմ լավ ընկեր Էրիկ Նազարյանը հաջորդ տարվանից Բոստոնում և Իսպանիայում կսկսի ֆիլմի նկարահանումները: Նրա սցենարը հրաշալի է և ստիպում է, որ շունչդ պահած հետևես իրադարձությանը»:
Ք. Բոհջալյանի գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրներում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենշատ վաճառված գրքերի ցանկը, իսկ երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play