Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են գտնվում Արցախում վիրավորված զինծառայողներից վեցը (Տեսանյութ)


Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են գտնվում Արցախում վիրավորված զինծառայողներից վեցը (Տեսանյութ)

  • 28-09-2015 16:45:39   | Հայաստան  |  Հասարակություն



1995թ. կնքված հրադադարից հետո մինչ օրս ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել իր կողմից կնքված հրադադարի պայմանագիրը:
 
Իսկ հատկապես վերջին օրերին ծանր ռազմատեխնիկայով սկսել են գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը: Սեպտեմբերի 25-ին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են շարքային զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.) և վիրավորվել 16 զինծառայող: Երևան են տեղափոխվել վիրավորված զինծառայողներից վեցը, որոնցից չորսը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:  Նրանցից երկուսը վերակենդանացման, 2-ն էլ` վնասվածքաբանական բաժանմունքներում են: ArmLur.am-ը քիչ առաջ այցելեց հոսպիտալում գտնվող զինվորներին, զրուցեց նրանցից երկուսի հետ, ովքեր, չնայած դժվարությամբ էին խոսում, սակայն մեզ հետ զրույցում մի քանի մանրամասներ պատմեցին կատարվածից: Վիրավորված զինծառայող Արկադի Մուրադյանն այժմ իրեն համեմատաբար ավելի լավ է զգում: «Գնացել էինք պալիգոններ` կրակելու: Ժամը չորսի կողմերն էր, հաց էինք ուտում, ուզում էինք շարունակել կրակելը ու սկսեցին խփել մեր վրա», – պատմում է Արկադին: Արկադիի հետ նույն հիվանդասենյակում է գտնվում նաև Արման Ստեփանյանը, ով դժվարությամբ էր խոսում, սակայն նշեց, որ իրեն ավելի լավ է զգում: Իսկ  Արմանի մայրը փառք է տալիս Աստծուն, որ իր զինվոր որդին փրկվել է: ArmLur.am-ը զրուցեց նաև վնասվածքաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի հետ, ով նշեց, որ իրենց բաժանմունքում գտնվող զինծառայողները պետք է վիրահատվեն և նրանց վերականգնման համար 3-4 ամիս կպահանջվի:  Ժամագործյանը հայտնեց, որ այս պահին Երևանում գտնվում են Արցախում վիրավորված վեց զինծառայող, իսկ մեկին էլ այսօր կտեղափոխեն Երևան: ArmLur.am-ն առողջություն է մաղթում սահմանը պահող բոլոր զինծառայողներին: Հենց նրանց շնորհիվ է մեր սահմաններն այսքան ամուր:
 
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն