Կրակոցներ Արարատի մարզում. Տուժածները եղբայրներ են


Կրակոցներ Արարատի մարզում. Տուժածները եղբայրներ են

  • 27-10-2015 18:22:34   | Արարատի մարզ  |  Ականատեսի աչքերով

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արարատի մարզում:

Ինչպես Արտաշատ քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի հիվանդանոցից ոտքերի մասում հրազենային վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի 34 բնակարանի բնակիչներ, եղբայրներ՝ 36-ամյա Արմեն Բաղդասարյանը և 39-ամյա Աշոտ Բաղդասարյանը: Այս պահին նշված շենք է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները և ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրների վրա կրակել է նրանց փեսան, ում ոստիկանությունը փնտրում է: Այդ տեղեկությունը ֆոտոլրագրողին հայտնել են եղբայրների շենքի մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր ասում էին. «Սաղ Արտաշատը գիտի, որ փեսեն ա խփել, ո՞ւրա փախնելու փեսեն ոստիկանների ձեռքից»:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղից են եղբայրները տեղափոխվել հիվանդանոց և որտեղ են հնչել կրակոցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով