Հարութ Փամբուկչյանը Հայաստանի ղեկավարության հետ հաջորդ հանդիպմանը բնապահպանական հարցեր կբարձրացնի (Տեսանյութ)


Հարութ Փամբուկչյանը Հայաստանի ղեկավարության հետ հաջորդ հանդիպմանը բնապահպանական հարցեր կբարձրացնի (Տեսանյութ)

  • 28-10-2015 15:18:23   |   |  Հասարակություն



Հարութ Փամբուկչյանը Հայաստանի ղեկավարության հետ հաջորդ հանդիպմանը բնապահպանական հարցեր կբարձրացնի։
 
― Ինձ ոչինչ այնքան չի անհանգստացնում, որքան բնապահպանական խնդիրները: Այս մասին Մոսկվայում հայտարարել է սիրված երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը:
 
—«Մինչ իմ՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալը, ես Հայաստանի կառավարության հետ առնչություն չունեի, հիմա ինձնով սկսել են հետաքրքրվել: Հաջորդ առիթի դեպքում ես անպայման կբարձրացնեմ Հայաստանի բնապահպանական խնդիրները»,- ասաց Փամբուկչյանը՝ իր անհանգստությունը հայտնելով մեր երկրի բնապահպանական ոչ բարվոք վիճակի վերաբերյալ:
 
Հայ-Ռուսական Տեղեկատվական Անկախ Կենտրոն,
Մոսկվա
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն