Ողբերգական դեպք Երևանում. իր բնակարանում հայտնաբերվել է 84-ամյա տատիկի կախված դին
28-10-2015 16:17:08 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-ի սահմաններում 1-03 շտապ օգնության «Կենտրոն» բուժբրիգադը կանչով մեկնել է Ագանթանգեղոս 7-րդ շենք, որտեղ նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կախված կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր 84-ամյա Էմմա Կ.-ն, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել : Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: