Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է ռեկորդային գնով՝ 15,9 մլն դոլարով


Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է ռեկորդային գնով՝ 15,9 մլն դոլարով

  • 21-06-2011 11:20:02   | Իտալիա  |  Միջազգային
 Իտալացի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը հունիսի 20-ին վաճառվել է Լոնդոնում ռեկորդային գնով՝ 15,9 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, գործիքի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի Ճապոնիայում մարտի 11-ին երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ստրադիվարիուսն այդ ջութակը պատրաստել է 1721 թվականին: Հաջորդ 100 տարիների դրա ճակատագիրն անհայտ է: Ջութակի առաջին սեփականատերը դարձել է անգլիացի լեդի Բլանտը` հայտնի պոետ Բայրոնի թոռնիկը:
Նոյյան տապան  -   Միջազգային