Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներորդ համարը


Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներորդ համարը

  • 06-11-2015 11:51:47   | Հայաստան  |  Նոր գրքեր

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին։
 
Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, Բուլղարիայի մունիցիպալ ընտրությունների համատեքստում «Հարավային հոսք» նախագծի վերսկսման հեռանկարներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թուրքիայի հայ համայնքին, Ռուսաստանի քաղաքականությանը Սիրիայում, ուկրաինական արմատականների և սիրիական ահաբեկիչների կապին։
 
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում վերլուծվում են Մեծ Մերձավոր Արևելքում հնարավոր խորքային փոփոխությունների, Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերութունների զարգացման սցենարների, ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների, չինական քաղաքականության հետ կապված հարցեր։
 
Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր տեղեկատվական ոլորտի և Սփյուռքին առնչվող վերջին շրջանի ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։
 
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր