Լույս է տեսել «Քարոզգիրք» ժողովածուի առաջին հատորը


Լույս է տեսել «Քարոզգիրք» ժողովածուի առաջին հատորը

  • 10-11-2015 14:46:55   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքից «Քարոզգիրք (հեղինակային քարոզներ)» ժողովածուի առաջին հատորը:
 
Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պարբերականը հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված հեղինակային քարոզների համահավաք ժողովածուն է` կազմված Հասմիկ Մելքոնյանի աշխատասիրությամբ: 
Այն ընդգրկում է 143 քարոզներ` բաժանված թեմատիկ խմբերի` ազգային-եկեղեցական, կրոնական, բարոյագիտական բնույթի, ինչպես նաև հովվական կյանքի, աղոթքի, ընտանիքի և ամուսնության, հավատի ու սրբության մասին քարոզներ: 
Քարոզգիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր