Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. Հղի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց


Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. Հղի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

  • 12-11-2015 19:17:08   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

 
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11:50-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Տիգրան Ավանյանի վարած Mercedes S 550 մակնիշի 09 NN 909 համարանիշի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով