Ողբերգական դեպք Երևանում. Մայրը հայտնաբերել է դստեր դին


Ողբերգական դեպք Երևանում. Մայրը հայտնաբերել է դստեր դին

  • 16-11-2015 16:25:31   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 29-ամյա Լ. Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն: Ըստ տեղեկությունների՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: Այս տեղեկությունը քննչական բաժնում և ոստիկանությունում պարզվում է: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով