Ողբերգական դեպք Երևանում.47-ամյա տղամարդը 16-րդ հարկից իրեն ցած է նետել


Ողբերգական դեպք Երևանում.47-ամյա տղամարդը 16-րդ հարկից իրեն ցած է նետել

  • 19-11-2015 15:26:19   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի անդամները չեն հասցրել փրկել ինքնասպանություն գործած քաղցկեղով հիվանդ 47-ամյա տղամարդու կյանքը։
 
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղի 1-ին շենքի բակում տղամարդու դի կա: Նույն ահազանգը ստացվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
 
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 16 հարկանի այդ շենքի թիվ 120 բնակարանի բնակիչ, 47-ամյա Գ. Հ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով 16-րդ հարկից իրեն ցած է նետել:
 
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա ունեցել է քաղցկեղ ու երբ իրեն ցած է նետել, տան անդամները չեն հասցրել կանխել այն: 
 
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով