Դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 96 ահազանգ. 7-ը՝ «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների
հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:
Թեև հայտարարություններում կան ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ոստիկանությունն ուսումնասիրել է բոլոր հաղորդումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու և դրանց հետագա ընթացքը լուծելու համար:
Հանրաքվեի ընթացքին հետևող անձանց ու կազմակերպություններին կրկին հորդորում ենք ճշտել փաստերն ու տեղեկությունները, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել ոստիկանություն կամ ոստիկանության «Թեժ գծին», ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել իրավախախումներին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում