Ավազակային հարձակում Երևանում. «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ


Ավազակային հարձակում Երևանում. «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ

  • 08-12-2015 18:32:41   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Քիչ առաջ անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են կատարել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզական գլխարկով տղամարդը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 39 հասցեում գործող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ և այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը տևել է մի քանի վայրկյաններ, իսկ նշված բանկում անվտանգությունը մատնված է բարձիթողի: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները` վարչության պետի տեղակալ Սարգիս Մարտիրոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսայնն ու նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը: Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները` վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ դեպքի վայրում կատարում են տեղազննման աշխատանքներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազության դատախազ Վաղարշակ Մկրտչյանը: Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ ուսումնասիրում են նշված վայրում գտնվող տեսախցիկները: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ք.ր օր.-ի 175 հոդ 3-րդ մասին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությոնը և  քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանությունը բազմիցս հորդորել է , որ իր ենթակայության տակ գտնվող Պահպանություն միավորումում կան անհրաժեշտ աշխատակիցներ, ովքեր զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչից կարող են օգտվել նշված բանկերը` պահելով իրենց անվտանգությունը, սակայն նշված բանկը ինչի վրա է հույսը դրել` դրա պատասխանը կիմանա միայն բանկի մեծն կառավարիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով