Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին


Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին

  • 28-12-2015 11:10:43   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին այցելություն Տավուշի մարզի Ծաղկավան սահմանամերձ գյուղում բնակվող Ասիրյանների ընտանիքին։
 
Այս ընտանիքը բաղկացած է 3-13 տարեկան անչափահաս երեխաներից։ Ընտանիքի հայրը հաշմանդամ է, մայրը չի աշխատում, ինչպես նաև ունեն թոշակառու տատիկ:  Հյուրերը պատրաստել էին նվերներ՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, բազմազավակ այս ընտանիքի համար։ 
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշեց, որ  այցելություններ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար կազմակերպվում են։ Նրանք իրենց պարտքն են համարում լինել այս ընտանիքների կողքին, և ցանկանում են, որպեսզի նման ակցիաներն ավելի մեծ տարածում գտնեն։ Արմինե Բարսեղյանը նշեց նաև, որ Ծաղկավան գյուղում ևս շատ են լինում կրակոցներ հակառակորդի կողմից, սակայն բնակիչների ոգին ամուր է: 
 
 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play