Ամանորյա նվերներ՝ երևանցի փոքրիկներին


Ամանորյա նվերներ՝ երևանցի փոքրիկներին

  • 28-12-2015 17:05:53   | Հայաստան  |  Բարեգործություն

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս հաճելի  անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Ավելի քան 40200  երեխաներ ստացել են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: 
 
Զուգահեռաբար, ամանորյա տոնակատարությունների շրջանակում, երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային  հաստատություններում: Հունվարի 5-ին էլ Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համարգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն