Սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիք ստացել է պարենային աջակցություն


Սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիք ստացել է պարենային աջակցություն

  • 28-12-2015 16:47:32   | Հայաստան  |  Բարեգործություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի: 
 
Առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հասցեատերերին  բաժանում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցները: 
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կշարունակվեն  նաև 2016 թվականին: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն