Արցախի 1800 երեխա ամանորյա նվերներ են ստացել


Արցախի 1800 երեխա ամանորյա նվերներ են ստացել

  • 19-01-2016 12:43:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Բարեգործություն

19 հունվար, Երևան – Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի այս տարվա ամանորյա ծրագիրն անակնկալներ պատրաստելն էր Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:
 
«Նվերներ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանի 6 դպրոցների` Այբ, Մակսեդան, Լև Տոլստոյի անվան128 դպրոց, Մ. Մաշտոցի անվան թիվ 2 դպրոց, Արեգնազան և Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 600 աշակերտներ տուփերի մեջ նվերներ էին պատրաստել ԼՂՀ-ի Հադրութի շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների համար: Նվերներից զատ յուրաքանչյուր երեխա նամակ էր տեղադրել իր պատրաստած տուփի մեջ։ «Այո»-ն տուփերին ավելացրել էր ձմեռային գլխարկ, ձեռնոց և գուլպա:
 
Ուրախությամբ  տեղեկացնում ենք, որ «Նվերներ երեխաներին» ծրագիրը հաջողությամբ իրականություն է դարձել։ Մոտ մեկ ամիս տևած ակտիվ դրամահավաքի շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բազում մարդիկ օգնել են հավաքագրել 2919 դոլար այս ամանորյա հեքիաթը մանուկների համար իրականություն դարձնելու համար։
 
Հայաստանում դրամաքավաքի համար կամզակերպվել են զանազան տոնական միջոցառումներ, որոնցից էին` Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում երաժշտական համերգ և տոնածառի ձեռագործ խաղալիքների վաճառք։ «Այո»-ն նաև մասնակցել է Լոֆտ և Էոն սրճարաններում տեղի ունեցած ամանորյա տոնավաճառներին, որի արդյուքնում կարողացել է հավաքագրել մոտ 95 հազար դրամ։ Նշենք, որ վաճառքի հանված ձեռագործ աշխատանքները ստեղծվել էին «Այո»-ի կամավորների անդադար աշխատանքների և օգնության շնորհիվ։
 
Բոլորի մասնակցության շնորհիվ 1800 երեխա ամանորյա նվերներ, տաքուկ ձմեռային պարագաներ ու լավ ընկերներ է ձեռք բերել: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն