Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են նաև 2016 թվականին


Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են նաև 2016 թվականին

  • 19-01-2016 18:46:24   | Հայաստան  |  Բարեգործություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և  մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք  ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։
 
Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումներում: 
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը ևս պարբերաբար աջակցում են երևանաբնակ սիրիահայ ընտանիքներին: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն