Շուրջ 560 զինվոր ստացել են գերմանական արտադրության ջերմակայուն ներդիրներ


Շուրջ 560 զինվոր ստացել են գերմանական արտադրության ջերմակայուն ներդիրներ

  • 31-01-2016 19:23:23   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Վերջերս  << Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությունը նամակով դիմել էր  Պաշտպանության նախարարությանը՝ զինվորների ոտքերի տաք ներդիրների տրամադրման խնդրանքով , սակայն մեր հայրենակիցներից Արտյոմ Ղազարյանը  իմանալով այդ մասին միացավ նախաձեռնության կոչին և 560 զինվորի նվիրեց գերմանական արտադրության ջերմակայուն ներդիրներ: Այս մասին << Նոյյան Տապան>>-ի հետ զրույցում նշեց << Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնության խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
 
<Մեր միջոցառումը առաջինը չէ և վստահ եմ վերջինն էլ չի լինելու , քանզի արդեն բավականին ճանապարհ ունենք անցած և շատ փորձություններ ենք հաղթահարել>,- ասաց Ս.Հովսեփյանը միեւնույն ժամանակ նշելով, որ   նախորդ տարի նոյեմբերին իրենք  այցելել են  Պառավաքար գյուղ , իսկ հաջորդ օրը Բարդերի ակումբի հեղինակ կատարողների հետ համերգային ծրագրով  այցելել են Բերդի զորամաս, որտեղ էլ պարզել են , որ զորամասի գրադարանը ունի գրքերի թարմացման կարիք և խոստացել են  առաջիկայում հարցին արագ լուծում տալ: <Մեր այցը պետք է լիներ  հունվարի 28-ին , սակայն առավել հանգիստ պայմաններում ամեն ինչ կազմակերպելու նպատակով հետաձգեցինք այցը մինչեւ հունվարի  30-ը: Ժամանելով Բերդ քաղաքի զորամաս նրանց  նվիրեցինք ժամանակակից ստեղծագործողների գրքերը, որոնք մեզ էին տրամադրել իրենք՝ հեղինակները Վահան Տեր- Ղազարյան,  Նշան Աբասյան, Զառա Բաթոյան Դավիթ Մշեցի, Դավիթ Ասատյան, Գոռ  Ալեքսանյան Արթուրո Սայան , Հրաչյա Ամիրյան:
Վերջինիս խոսքերով Բերդ քաղաքի զորամասից հետո, իրենք այցելել են   Մեհրաբի զորամաս իրենց  հետ  տանելով  քաղցրավենիք ու մրգեր , նամակներ եւ ներդիրներ: 
 
Ս. Հովսեփյանը տեղեկացրեց, որ Մեհրաբի զորամասում իրենց 
միացան նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, տեր Արամը ովքեր զինվորներին բացի օրհնությունից և շնորհավորանքներից՝  ասեցին ոգևորող խոսքեր ինչպես նաև կազմակերպեցին զինվորների համար տավուշցի երիտասարդների մասնակցությամբ երգի, պարի ու ասմունքի ցերեկույթ: 
 
Նշենք, որ միջոցառման ընթացքում  զորամասի հրամանատարը <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությանը և <<Հայրենիքի դարպասներ>> ՀԿ  նախագահ Արման Հայրապետյանին, ով միացել էր նախաձեռնությանը և այցելել էր զորամաս հանձնեց Շնորհակալագրեր՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զորամասի զինծառայողներին բացառիկ աջակցություն ցուցաբերելու համար:
 
Հիշեցնենք, որ  արդեն 1.5 տարի է ինչ  <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին >> նախաձեռնությունը ամենամսյա տարբեր միջոցառումներ է իրականացնում սահմանամերձ գյուղերում և զորամասերում:
 
Մերի Հունանյան,<< Նոյյան Տապան>>
Նոյյան տապան  -   Բարեգործություն