Վթարային շենքի բնակչուհին ահազանգում է իր և հղի դստեր փողոցում հայտնվելու վտանգի մասին (տեսանյութ)
11-02-2016 18:06:04 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Երևանի Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի մի քանի ընտանիքներ փետրվարի 11-ին բողոքի ակցիա էին իրականցնում Կառավարության շենքի առջև: Նրանց թվում գտնվող Սարգսյան Զվարթի պնդմամբ` ինքը ներառված չէ քաղաքապետարանի վերաբնակեցման ծրագրում: Քաղաքացու խոսքերով` ինքը վերոնշյալ հասցեյում բնակվել է 41 տարուց ավելի, սակայն անհայտ պատճառներով այժմ ընդգրկված չէ վերաբնակեցվող բնակիչների ցուցակում: Կնոջ փոխանցմամբ` վերաբնակեցման ծրագրով բնակարան են ստացել այդ շենքում երբևէ չապրած ընտանիքներ: Զ. Սարգսյանի հուսահատությունը կրկնապատկվել է, քանի որ նրա մոտ վերջերս բնակություն է հաստատել ՌԴ-ից վտարված հղի դուստրը, ով մեկ ամսից երեխա է ունենալու: