Հրատարակվել է Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» աշխատությունը


Հրատարակվել է Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» աշխատությունը

  • 23-02-2016 15:34:39   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ՂԳ գլխի մեկնություն) աշխատությունը: Այն գրաբարից աշխարհաբարի է փոխադրել Ցոլակ սարկավագ Հարությունյանը: 
 
Հակոբ Պատրիարքն (1706-1764) իր երկում ի թիվս Հայ Եկեղեցու արարողակարգին, պաշտամունքին և ծիսադավանաբանական սահմանումներին վերաբերող այլ հարցերի, անդրադարձել է նաև Սրբալույս Մյուռոնի խորհրդին ու կիրառությանը: Երանաշնորհ Պատրիարքը, մեկնելով Նարեկի ՂԳ գլուխը, հանգամանորեն բացատրում է Սրբալույս Մյուռոնի գործնական ազդեցությունը մարդկային բանականության ու հոգու վրա: 
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր