«Ճերմակ անուրջներ» բարեգործական երեկոյից ստացված հասույթը կտրամադրվի ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


«Ճերմակ անուրջներ» բարեգործական երեկոյից ստացված հասույթը կտրամադրվի ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 05-03-2016 15:01:29   | Հայաստան  |  Բարեգործություն



ԼՂՀ Մատաղիսի առաջնագծում ծառայող զինվորներին առաջին անհրաժեշտության պարագաններով աջակցելու նպատակով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճում մարտի 4-ին տեղի ունեցավ  << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած  «Ճերմակ անուրջներ» գրական-երաժշտական  բարեգործական երեկոն: 
 
Միջոցառման  շրջանակներում ասմունքողներ Նարեկ Մարգարյանն ու  Աննա Գարեգինյանը հանդիսատեսին  նվիրեցին հայ դասականներից  Պարույր Սեւակի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի , Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, ինչպես նաեւ  ժամանակակից գրողներից Աղվան Հարությունյանի, Նարինե Ավագյանի ստեղծագործությունները : 
 
 
Իրենց  գեղեցիկ եւ անզուգական կատարումներով հանդես եկան    Աշուղ Նազելի Գրիգորյանը, հեղինակ կատարող Արման Կարապետյանը  եւ երգիչ Էդգար Գեւորգյանը: Ողջ միջոցառման ընթացքում չէին դադարում հանդիսատեսի ծափերը: Այնպիսի տպավորություն էր, ասես հանդիսատես-միջոցառման մասնակից միաձուլվել են իրար՝ դառնաով մեկ ամբողջություն:
 Երեկոյի ընթացքում  մասնակիցները ներկայացրեցին   ոչ միայն զինվորի և նրան սպասող աղջկա սիրո պատմությունը, այլև այդ կերպ ցույց տվեցին մարդկանց սերն ու հավատարմությունը զինվորի նկատմամ:
Միջոցառման ավարտին աշուղ Նազելին իր ողջույնի եւ շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման կազմակերիչներին  ու աջակիցներին, ինչպես նաեւ հանիսատեսին իրենց՝ մասնակիցներին, ջերմորեն ընդունելու համար:  <<Մենք ավագներս պարզապես պարտավոր ենք լինել այս  բարոգործ-երիտասարդների կողքին,  ովքեր  իրենց փոքրիկ լուման են փորձում ներդնել  սահմանը պաշտպանող զինվորին օգնելու համար:
 
Համերգի կազմակերպիչ << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր  Վարդուհի Գասպարյանը եւս  շնորհակալություն հայտնեց իր ընկերներին. մասնավորապես ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանին , Օ.  Օքրոյանի անվան երրորդ գրադարանի տնօրեն Սյուզաննա Կարապետյանին, ով մշտապես կանգնած է << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության կողքին :  
 
Նշենք, որ միջոցառման ավարտին << Վիվարդ>> մշակութային հասարակական կազմակերպության  եւ Օ.  Օքրոյանի անվան երրորդ գրադարանի կողմից մասնակիցները ստացան  պատվոգիր եւ  Օքրո Օքրոյան << Խոսք մարդուն>>գիրքը:

Մերի Հունանյան,  «Նոյյան Տապան»

Միջոցառման տեսանյութերն ու լուսանկարները «Նոյյան Տապան»-ի

Նոյյան տապան  -   Բարեգործություն