Ս. Հովհաննես եկեղեցու համայնքի անդամներն այցելեցին Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ (տեսանյութ եւ ֆոտոշարք)


Ս. Հովհաննես եկեղեցու համայնքի անդամներն այցելեցին Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ (տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 07-03-2016 00:31:42   | Հայաստան  |  Բարեգործություն



Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ մարտի 6-ին  այցելեցին  Երևանի թիվ 1  Տուն-ինտերնատ  հիվանդանոցի մասնաշենք (4-րդ գյուղի ծերանոց): Այցելուները նպատակ ունենալով քացրացնել  հիվանդ ծերերի  առօրյան՝   իրենց հետ բերել էին  սնունդ, հագուստ եւ  աղոթագրքեր: 
 
<< Նոյյան Տապան >>-ի հետ զրույցում Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը նշեց, որ  այցելելով ու  զրուցելով տարեցների հետ՝ իրենց քաղցր խոսքերով ու ջերմ բարեմաղթանքներով փորձում են  թեթեւացնել  նրանց վիճակը:  Տեր Զգոն քահանան Մեծ պահքի շրջանում կարեւորեց բարեգործական նմանատիպ միջոցառումների հաճախակի կազմակերպումը: Քահանայի խոսքերվ, Մեծ պահքի շրջանում նրանք այցելել են «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն, որտեղ Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդները շփվել են  փոքրիկների հետ և մեկ օրորվ փոխել  նրանց առօրյան:   «Նոյյան Տապան»-ի թղթակցի հարցին,  թե  ինչով է պայմանավորված այս ծերանոցի ընտրությունը  վերջինս նշեց, որ Երևանի թիվ 1  Տուն-ինտերնատ առաջին անգամ չէ, որ իրենք  այցելում են, եւ ամեն անգամ գալով այս հաստատություն  կազմակերպելով փոքրիկ համերգային ծրագիր փորձել են  ինչ որ ձևով սատարել և աջակցել  հիվանդ ծերերին: 
 
Լուսանկարներն այստեղ
 
Մանրամասները  «Նոյյան Տապան»-ի  տեսանյութում
 Մերի Հունանյան,  «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play