Ո՞ւր և ինչո՞ւ տարան Իսահակյան 28-շենքի տարածքը հսկող շներին (Տեսանյութ)
13-04-2016 13:48:59 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Քիչ առաջ, Իսահակյան 28 հասցեում <<Նոյյան Տապան >>-ի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես մի մեքենա, որը պատկանում է Երևանի թաղապետարանին, հավաքագրում է տարածքի շներին:
Տարածքի աշխատակից Սիրանուշ Զաքարյանը <<Նոյյան Տապան >>-ի թղթակցին տեղեկացրեց, որ թաղապետարանի աշխատակից ներկյացած անձինք մոտ 7 շների ձագերով հավաքել են ու տարել անհայտ ուղղությամբ:
Ս. Զաքարյանի խոսքերով, թաղապետարանի աշխատակիցներն իրենց այդ արարքը հիմնավորել են նրանով, որ այդ շները խանգարում են մարդկանց, բայց ըստ Ս. Զաքարյանի, այդ շները ոչ մեկի չեն խանգարել և ոչ մեկի վնաս չեն հասցրել: <<ՙՙՀա բան չունեմ ասելու, ձագերն են շատացել, բայց նրանք ոչ մեկի վնաս չեն տվել, ուրիշ բան չունեն հավաքելու, թող այլ տեղի շներին հավաքեն, բա մի տեղ պետք է լինի, որ այդ շները ապրեն>>,- զայրացած նշում է քաղախացին և հավելում. <<Եթե շները լեզու չունեն, ուրեմն պետք է նման կերպ վարվեն նրանց հետ>>:
Նրա խոսքերով՝ արդեն երկար տարիներ է, ինչ ինքը խնամում և հոգ է տանում շներից մեկին՝ Լունային, սակայն վերոնշյալ քաղաքացիներն առանց հաշվի առնելու այդ ամենը տարել են նաև նրան:
Ս. Զաքարյանը համոզված է, որ շներին տանելուց հետո ձագերը կսատկեն, իսկ այդ տարածքը կմնա առանց շների հսկողության. <<Ես խնդրեցի, որ գոնե Լունային իջեցնեն մեքենայից, բայց նրանք իմ խնդրանքին բանի տեղ չդրեցին>>: