Շվեյցարաբնակ բարերարների աջակցությամբ սահամանամերձ Այգեհովիտն ապահովվելու է շուրջօրյա ջրամատակարարմամբ (տեսանյութ)


Շվեյցարաբնակ բարերարների աջակցությամբ սահամանամերձ Այգեհովիտն ապահովվելու է շուրջօրյա ջրամատակարարմամբ (տեսանյութ)

  • 21-04-2016 14:03:54   | Հայաստան  |  Բարեգործություն



«Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամն այս անգամ նախատեսում է սահմանամերձ Այգեհովիտ համայնքն ապահովել  շուրջօրյա ջրամատակարարմամբ:  Այս մասին ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ` Միհրան Բարոնյանը և Պինո Չաչոն: 
 
Ըստ «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ազադ» Գրուպի նախագահ, բարերար Մ. Բարոնյանի` վերոնշյալ շվեյցարական բարեգործական ֆոնդը ստեղծվել է 1988 թվականին Հայաստանին աղետալի երկրաշարժից հետո ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Մ. Բարոնյանի փոխանցմամբ` սկզբնական շրջանում հիմնադրամն աջակցել է հատկապես մանկատներին և մանկապարտեզներին: 
««Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի ծրագրերի շրջանականերում մինչ օրս վերանորոգվել են Պռոշյան գյուղի մանկապարտեզը և ամբուլյատորիան, Արաբկիր համայնքի հիվանդանոցը, իսկ երկու տարի առաջ սկսվել են սահմանամերձ Այգեհովիտի մանկապարտեզի հիմնովին վերանորգման աշխատանքները, որոնք ավարտվեցին այս տարի»,- ասաց սփյուռքահայ բարերարը` հավելելով, որ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Այգեհովիտի վերանորոգված մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը: 
Նրա կարծիքով` Հայաստանի գյուղերում հատկապես մանկապարտեզների վիճակն ուղղակի անմխիթար է, ուստի որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց մանկապարտեզներին: 
«Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ, ազգությամբ իտալացի Պինո Չաչոյի խոսքերով` մասնագիտությամբ լինելով լրագրող բախտ է ունեցել առաջին անգամ Հայաստան այցելել հենց 1988թվականին: Այդ օրվանից գրեթե ամեն տարի շվեյցարացի բարերան այցելում է Հայաստան: 
«Երբ երկրաշարժի ժամանակ Հայաստան եկա, դեռ չգիտեի, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը, սակայն երեք օր այստեղ մնալուց հետո հասկացա, որ այստեղ ապրող մարդիկ լավ քրիստոնյաներ են, որոնց պետք է անպայման օգնություն ցուացբերել»,- ընդգծեց Պ. Չաչոն:
Վերջինիս փոխանցմամբ` արդեն հինգ տասնամյակ է ինչ Շվեյցարիայում է ապրում, սակայն իրեն կիսով չափ հայ է զգում:
Բարերար Մարտին Բլումերն էլ տեղեկացրեց, որ իր կնոջ` Ջեսիկայի հետ վերջին մի քանի տարում են սկսել բարեգործությամբ զբաղվել: 
Շվյցարացի ամուսիներն ամեն տարի բարեգործական ճաշկերույթ են կազմակերպում, որի ամբողջ հասույթը փոխանցում են Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերելուն:
Բարերարների վստահեցմամբ` շվեյցարական բարեգործական հիմնադրամի ծարգրերն Հայաստանին աջակցելու ուղղությամբ շարունակական են լինելու:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն