Ավարտվել է «PostEurop»-ի երևանյան համաժողովը


Ավարտվել է «PostEurop»-ի երևանյան համաժողովը

  • 21-04-2016 17:44:32   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում էր «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն էր միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բաձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում: 
 
Փոստային ոլորտի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում էին  ոլորտի այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսիք են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ լիագումար նիստ, որին հաջորդեց է բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Վերջինս փոստային օպերատորներին հնարավորություն ընձեռեց քննարկել փոստային ոլորտի մարտահրավերները, լուծումներ առաջարկվեցին ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ:
Որպես լիագումար ժողովի հյուրընկալող կողմ՝ իր ողջույնի խոսքում «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի  նախագահ  Խուան Պաբլո Գեչիջյանը նշում է. «Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: Սա արևելքի և արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «PostEurop»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»: 
«PostEurop-ի և մեր մեծարգո անդամների համար պատմական պահ է գտնվել այստեղ՝ Հայաստանում: Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական  համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- նշեց PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը:
Բիզնես ֆորումի քննարկման հիմնական թեմաներն էին էլեկտրոնային առևտրի զարգացումն ու նոր լոգիստիկ սխեմաների արդյունավետ կիրառումը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման մոդելի ներդրման խնդիրները փոստային ազգային օպերատորների կողմից:
Որպես էլեկտրոնային առևտրի  նորարարական մոտեցում, ներկաներին հետաքրքրեց հայփոստի կողմից ներդրված shopinamerica.com հարթակը: Նորույթը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի  նախագահ  Խուան Պաբլո Գեչիջյանը: 
Ավարտին՝ PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը բոլոր հյուրերի անունից շնորհակալություն հայտնեց Հայփոստին համաժողովի կազմակերպման և հյուրընկալության համար:
 
PostEurop-ի մասին
PostEurop-ը ասոցիացիա է, որը ներկայացնում է եվրոպական փոստային օպերատորներին: Այն աջակցում ու զարգացնում է բոլոր հաճախորդներին հասանելի կայուն ու մրցունակ եվրոպական փոստային հաղորդակցության միջավայր՝ ապահովելով ժամանակակից ու մատչելի համաշխարհային ծառայություն: PostEurop-ը բաղկացած է 2.1 մլն աշխատակիցներից Եվրոպայով մեկ, ովքեր օրեկան սպասարկում են մինչև 800 մլն. հաճախորդների ավելի քան 175,000 սպասարկման կետերի միջոցով: 
ՀայՓոստի մասին
Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 800 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:  Այն առաջարկում է նորարական լուծումներ, ինչպիսիք են ShopInAmerica.am առցանց գնումների հարթակը, որն ապահովում է առաքում ԱՄՆ-ի ցանկացած առցանց խանութի կայքից: 
<
Հայփոստ> ՓԲԸ
<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով