Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
 Երևանի  և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
 
Պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը: 
Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը: Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովը և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը  գրառում են կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։ 
Սանկտ Պետերբուրգի  պատվիրակության անդամներն այնուհետ այցելել են մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջան և ծաղիկներ խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն