Հունիսմեկյան տոնական միջոցառում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)


Հունիսմեկյան տոնական միջոցառում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)

  • 01-06-2016 19:36:09   | Հայաստան  |  Բարեգործություն



Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող հունիսմեկյան միջոցառումները չշջանցեցին նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: 
Հիվանդանոցային համալիրի բակում «Երազ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող և արդեն ավանդական դարձած այս տոնական միջոցառմանը մասնակցում էին  Մուրացանի էնդոկրին բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող և այլ բաժանմունքների երեխաները: 
 
Շաքարային դիաբետով հիվանդ մանուկների տոնն անմոռանալի դարձնելու նպատակով միջոցառմանը հրավիրվել էին մուլտհերոսներ և ծաղրածուներ, ովքեր հետքրքիր և հագեցած տոնական ծրագրով արեցին հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց հասարակության կողմից սիրված և պաշտպանված զգան: 
Բարեգործական այս նախաձեռնությանը  միացած «Կոնվերս բանկը», բացի «Երազի» շահառու 44 երեխաներին անհատական նվերներ հանձնելուց, շուրջ 200 տուփ թեստերիզներ փոխանցեց բարեգործական հիմնադրամին` այդ կերպ նպաստելով շաքրային դիաբետով հիվանդ երեխաների համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներից մեկի լուծմանը:  
«Երազ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցչի փոխանցմամբ`  «Կոնվերս բանկի» կողմից նվիրված թեստերիզները ստանալու են Մուրացան հիվանդանոցային համալիրում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդ այն երեխաները, ովքեր մինչև հինգ տարեկան են, ընդգրկված են փարոս համակարգում, երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ են, սահմանամերձ բնակավայրերի բնակիչ են և այն երեխաները, որոնք տվյալ ընտանիքի միակ հիվանդ փոքրիկը չեն: 
Ի դեպ` Առողջապահության նախարարության հետ ունեցած սերտ համագործակցության շնորհիվ «Երազ» հիմնադրամին հաջողվել է լուծել երկու կարևորագույն խնդիր. Հանրապետության ողջ տարածքում բնակվող շուրջ 430 շաքարային դիաբետով հիվանդ երեխաներն այժմ անվճար ստանում են ինսուլինային անալոգներ և թեստերիզներ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները «Նոյյան Տապան»-ի
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play