Մանուկների տոնին մասնակից դարձան նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 400 երեխաներ (տեսանյութ)


Մանուկների տոնին մասնակից դարձան նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 400 երեխաներ (տեսանյութ)

  • 03-06-2016 14:46:49   | Հայաստան  |  Բարեգործություն



Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն իսկական տոնախմբության էր վերածվել նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 20 համայնքի 400 երեխաների համար: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում անցկացվող մանկական այս մեծ միջոցառման կազմակերպիչը Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամն է:
 
«Խաղաղության» կարգախոսի ներքո անցկացված տոնախմբության ընթացքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի արտադասարանային խմբակների սաները հանդես եկան մշակութային համարներով, ցուցահանդեսով, ցուցադրական ելույթներով:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել ինչպես Արմավիրի և Արագածոտնի մարզպետերը և մասնակից համայնքների ղեկավարները, այնպես էլ  հիմնադրամի շահառու մարզերի մի քանի տասնյակ դպրոցահասակ կամավորներ: 
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի գործընկերներն են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոնի մասնակիցները, Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը և նորաստեղծ «Տիեզերք» խումբը: 
 
Էլիզա Զախարյան, Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Բարեգործություն