Մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ

Մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի 25-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ

  • 03-06-2016 19:55:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց համալսարանի 25-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ մեկ նամականիշով:
 
Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և 
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը և համալսարանի 25-ամյակին նվիրված լոգոտիպը:
 
Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը: Ձևավորման հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպաքանակը` 500 օրինակ է:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն