Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակությունն է ցուցաբերել 100 սիրիահայ ընտանիքների


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակությունն է ցուցաբերել 100 սիրիահայ ընտանիքների

  • 20-06-2016 19:40:40   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

Հունիսի 20-ին` փախստականների միջազգային օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը դրամական օժանդակություն ցուցաբերեց 100 կարիքավոր սիրիահայ ընտանիքների:
 
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը սկսվեց միասնական աղոթքով: Ապա օրվա առիթով ներկաներին խոսքով դիմեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը` անդրադառնալով Հայրենիքում ապաստանած սիրիահայերի խնդիրներին: Նա նշեց, որ սիրահայերի կարիքներն ու հուզող հարցերը մշտապես Հայ Եկեղեցու և անձնապես Վեհափառ Հայրապետի ուշադրության և հոգածության ներքո են:
Միջոցառմանը ներկա էր նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Վերջինս իր օրհնությունը բերեց ներկա հայորդիներին` իր հերթին կարևորելով սոցիալական գրասենյակի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն