Վերակառուցվել է Քյարամ Սլոյանի հայրական տունը


Վերակառուցվել է Քյարամ Սլոյանի հայրական տունը

  • 05-07-2016 15:12:28   | Աֆղանստան  |  Բարեգործություն

Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի կորուստը միայն նրա ընտանիքինը չէ:
 
Եվ պատահական չէ, որ մինչև այսօր էլ շատ պաշտոնյաներ, զինվորականներ, շարքային քաղաքացիներ են այցելում և իրենց օգնությունը ցուցաբերում: Հիմնական օժանդակությունը ուղղվեց Քյարամի երազանքի ի կատար ածելուն, այն է` իր հայրական կիսաշեն տունը կառուցել և ավարտին հասցնել: Սլոյանների ընտանքի ցավին միացան և անմիջական աջակցություն ցուցաբերեցին շատ անհատներ, պաշտոնյաներ, ընկերություններ: Այդ ամենը հետաքրքրություն առաջացրեց և Lratvutyun.am-ի խմբագրակազմը մեկնեց Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղը լուսաբանելու այնտեղ տարվող աշխատանքները: Տեղում հանդիպումներ տեղի ունեցան Քյարամի ծնողների և եղբոր հետ: Քյարամի եղբայրը` Համիկ Սլոյանը հանգամանորեն ներկայացրեց տարվող աշխատանքները: Արդեն իսկ հայտնի էր, որ առաջին իսկ օրերից սկսած զգալի աջակցություն է ցուցաբերվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և այլոց կողմից: Այսպես, Համիկ Սլոյանը հայտնեց, որ շենքի տանիքապատումը իրականացրել է Գուրգեն Վիրաբյանին պատկանող Semur & Co ընկերությունը: Ներքին հարդարման աշխատանքներն ամբողջությամբ իր վրա է վերցրել Սամվել Բեգլարյանի «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ը: Գազպրոմ Արմենիան հատուկ Սլոյանների ընտանիքի համար կառուցել է գազատար խողովակաշար: «Վիլլաշին» շինարարական ընկերությունն էլ աշխատանքներ է տարել տանը կից շինության կառուցման համար: «Էտ շինությունը ինչ կա` դրսից, ներսից, սաղ իրանք են արել»,-Lratvutyun.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քյարամի եղբայրը: Հերոսի երազանքը իրականություն դարձնելու համար անմիջապես գործուն աջակցություն ցուցաբերվեց Իքս Գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Ընկերության կողմից 4 մեքենա շինանյութ ուղարկվեց` քար, ավազ և ցեմենտ: Կառուցվեց և արդեն իսկ ավարտին է հասցվում ոչ միայն Քյարամ Սլոյանի նախագծած տունը, այլև ընդլայնվեց: Խաչիկ Խաչատրյանի կողմից ուղարկված շինարարներն էլ խոստացել են, որ տունը կվերակառուցեն այնպես, որ Քյարամի ծնողները ապրեն այնպիսի տան մեջ, ինչպես իրենց որդին էր երազում: Հավելենք, որ այս օգնությունը պետական աջակցությունից դուրս է: Իրականացվել է նաև ներքին հարդարման աշխատանքներ` գիպսոնիտի, ներկարարական, սալիկապատման աշխատանքներ և այլն: Հասկանալի է, որ Քյարամի կորուստը ոչ մի օգնությամբ չի սփոփվի, բայց Իքս Գրուպ ընկերությունը ցանկանում է ինչ-որ կերպ շնորհակալ լինել հերոսի ընտանիքին:
 
Հավելում.կարևոր է, որպեսզի բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության այս դրսևորումը շատ այլ ընկերությունների վարակի:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն