Մասնագետները Սյունիքում բրուցելյոզի դեմ պայքարի արդյունքում հիվանդության նվազում են արձանագրում


Մասնագետները Սյունիքում բրուցելյոզի դեմ պայքարի արդյունքում հիվանդության նվազում են արձանագրում

  • 12-07-2016 13:35:47   | Հայաստան  |  Տնտեսություն

Սյունիքի մարզում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Բրուցելյոզի ազգային ծրագրի շրջանակներում պատվաստվել է 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր կենդանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանը:

«2013-ից մեկնարկել է ծրագիրը, որպես պիլոտային մարզ ընտրվել է Սյունիքը (նախնական հետազոտությամբ պարզվել էր, որ Սյունիքի մարզում հիվանդության ամենամեծ տարածվածությունն է): Ծրագրի շրջանակներում իրականացրել ենք խոշոր ու մանր եղջերավոր անասունների պատվաստումներ: Մոտ 80 հազար խոշոր և 160 հազար մանր եղջերավոր անասուններ են պատվաստվել: Կատարվել է ինչպես առողջապահական, այնպես էլ անասնաբուժական բլոկների տեխնիկական ու ինստիտուցիոնալ համակարգերի հզորացում, տեխնիկական վերապատրաստում և ծրագրի շրջանակներում նախագծել ենք բրուցելյոզի դեմ պայքարի երկարատև ծրագիր, որը Հայաստանը պետք է որդեգրի, եթե ուզում է գնալ հիվանդության նվազեցմանը»,-ասաց Զարուհի Բեգլարյանը: Նա նկատեց, որ բրուցելյոզը տարածված է Միջերկրական ծովի ավազանում, Հայաստանը համարվում է էնդեմիկ տարածաշրջաններից մեկը, որտեղ այն մշտապես առկա է եղել: Խորհրդային միության փլուզումից հետո և համակարգերի փոփոխության հետևանքով տարածվածությունն աճել է: Ներկայում տարվող աշխատանքներն ուղղված են նրան, որ նվազեցվի հիվանդության տարածվածությունն ու հնարավոր լինի գնալ դրա ի սպառ վերացմանը: Զարգացած երկրներում էլ այս հիվանդությունը կա, պարզապես նրանք ավելի կառավարելի են այն դարձնում: Երևանում անցկացվում է «Բրուցելյոզի կառավարման արդիական խնդիրները Հայաստանում և Վրաստանում. միջսահմանային համագործակցություն» թեմայով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալության, ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության և Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության շուրջ 45 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ փորձագետներ: Զարուհի Բեգլարյանի խոսքով` ծրագրի շրջանակներում համագործակցել են մի շարք առաջատար երկրների (Իսպանիա, Հունաստան) մասնագետների հետ` փորձելով բոլոր երկրների լավագույն փորձը կիրառել Հայաստանում ու մի շարք նորարարական ծրագրեր իրականացրել: ՊԳԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ չնայած ծրագիրը դեռ չի ավարտվել, բայց ընթացիկ մոնիտորինգ են իրականացրել` հասկանալու, թե ինչքանով են պակասել բրուցելյոզի դեպքերը Սյունիքում: «Ունենք նախնական տվյալներ և` անասնաբույժների և առողջապահության համակարգի ներկայացուցիչների արձագանքը, որ բավականին նվազել է հիվանդությունը, բայց քանի որ պաշտոնապես ամփոփված չէ, ես չէի ցանկանա թվեր հրապարակել»,-հայտնեց ծրագրի համակարգողը: Զարուհի Բեգլարյանը նշեց, որ ՊԳԿ-ի առաջարկն է պատվաստման փորձը կիրառել Հայաստանի ամբողջ տարածքում: «Իրականացրել ենք ֆինանսական հաշվարկները ու տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերելու, եթե կառավարությունը որոշի գնալ այդ ճանապարհով: Մենք մի քանի սցենարներ ենք մտածել, նվազագույնն անհրաժեշտ է տարեկան 2 միլիոն դոլար հանրապետության ողջ տարածքում պատվաստումներ իրականացնելու համար»,-ասաց մեր 7/12/2016 Մասնագետները Սյʡնիքʡմ բրʡցելյոզի դեմ պայքարի արդյʡնքʡմ հիվանդʡթյան նվազʡմ են արձանագրʡմ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական... https://armenpress.am/arm/print/853945/masnagetnery-syuniqum-brucelyozi-dem-payqari-ardyunqum.html 2/2 զրուցակիցը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Զարուհի Բեգլարյանի տեղեկացմամբ` այն իրականացվում է նաև դոնորների կողմից, պարզապես դեռ այդ հարցերը չենք քննարկվել: «Երբ երկիրը որոշի, որ դա իր ուղին է, հնարավոր կլինի այդ հարցերը քննարկել: Դժվար է ասել, թե որքան ժամանակ հետո հիվանդությունը կվերանա: Շատ երկրներ տասը տարի իրականացնում են, նվազել է, բայց դժվար է ասել, որ լիովին վերացել է»,-եզրափակեց Զարուհի Բեգլարյանը: «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Ռազմավարական զարգացման գործակալության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 724 հազար 324 ԱՄՆ դոլար է: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի գյուղական համայնքների բնակչությունը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play