Որոշ երկրներ սևեռուն հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների նկատմամբ. Էդվարդ Միլիտոնյան


Որոշ երկրներ սևեռուն հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների նկատմամբ. Էդվարդ Միլիտոնյան

  • 15-07-2016 18:32:59   | Հայաստան  |  Գրական էջ

Վերջին հինգ տարվա ընթացքում հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով, քան անգամ սովետական տարիներին, երբ լայն հարատարկչական հնարավորություններ են եղել: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` ընդգծելով, որ գրահրատարակչական ոլորտում արձանագրված այս հաջողությունն անկախության տարիների կարևոր ձեռքբերումներից է:
 
Ըստ նրա` բացի այն, որ արտերկրում ակտիվորեն հրատարակվում են հայ գրողների ստեղծագործությունները, նաև շատ օտարերկրյա ամսագրեր, թերթեր և հրատարակչություններ տպագրում են հայ գրողների ստեղծագործությունների անթոլոգիաները: 
«Տասնյակ հեղինակներ են հրատարակվել օտար լեզուներով տարբեր երկրներում, կան հեղինակներ, որոնց ոչ թե մեկ, այլ մի քանի գրքերն են հրատարակվել, ուստի դժվար է բոլորի անունները թվարկել»,- ասաց Է. Միլիտոնյանը` ընդգծելով, որ ավագ սերնդի գրողներին խորթ է «գովազդվելու» ցանկությունը:
Նրա կարծիքով` հայաստանյան զանգվածային լրատվության միջոցները պատշաճ կերպով չեն լուսաբանում հայ գրողների արձանագրած հաջողություններն արտերկրում:   
Գրողների միության նախագահի փոխանցմամբ` օտարերկրյա հրատարակություններում ընդգրկված են թե հայ դասականների, թե տարեց և երիտասարդ գրողների ստեղծագործությունները, ինչը հնարավորություն է տալիս հայ և օտաերկրյա գրողներին ավելի լավ ծանոթանալ միմյանց աշխատանքներին:  
«Հատկապես ուրախալի է, որ տարբեր ժանրեր են թարգմանվում, օրինակ արձակ, պոեզիա, մանկական գրականություն, նաև գրականագիտություն, ինչպիսին է Հենրիկ Էդոյանի «Շարժում դեպի հավասարակշռություն» խորգրով գրականագիտական գիքրը, որը թարգամանել են անգլերեն, իսկ 2004 թվականին հրատարակել Իրանում»,- նշեց Է. Միլիտոնյանը` ընդգծելով, որ արտերկրում հրատարակված գրքերը նաև Հայաստանում են հաջողություններ ունեցել`  արժանանալով տարբեր մրցանակների: 
Նրա խոսքերով` կան որոշ երկրներ, որոնք սևեռուն հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանդեպ: Այսպես օրինակ` Նորայր Ադալյանի «Տեսիլք» գիրքը Գերմանիայում հրատարակվել է 2010 թվականին, Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» Հոլանդիայում` 2010-ին, Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» Վրաստանում` 2012-ին, Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոմանը» Ռումինիայում` 2011-ին, Ֆրանսիայում` 2012-ին և Ռուսաստանում` 2013-ին, Գագիկ Դավթյանի «Բաց նամակ» բանաստեղծությունները Վրաստանում`  2013-ին և «Աստանդական սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն Լեհաստանում  ու Ֆրանսիայում` 2015-ին, Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տունը» Ղազախստանում`  2012-ին, Բելառուսում`  2015-ին,  Ուկրաինայում` 2016-ին, իսկ Իրանում` 2015 թվականին, Զորի Բալայանի ստեղածագործությունների ութ հատորյակը Ռուսաստանում`  2015-ին, Վահագն Գրիգորյանի գիրքը իտալերեն է հրատարկվել 2012 թվականին, Սուրեն Մուրադյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուն` «Նապաստակի մուշտակը»: 
Է. Միլիտոնյանի գնհատմամբ` ուրախալի է փաստել,  որ Վախթանգ Անանյանից հետո հայ մանկագրությունն օտար լեզուներով շարունակում է հրատարկվել. «Պետք է նշեմ, որ արտասահմանում մեր ամենաշատ հրատարակված հեղինակը Վախթանգ Անանյանն է, ում ստեղծագործությունները հրատարակվել են 40-ից ավելի լեզուներով»: 
Բանախոսը հատկապես առանձնացրեց Իրանի ցուցաբերած հետքրքրությունը հայ գրողների ստեղծագործությունների նկատմամբ:    
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գրական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play