Կիեւի «Դինամոն» ջախջախեց «Շախտյորին» սեփական խաղադաշտում


Կիեւի «Դինամոն» ջախջախեց «Շախտյորին» սեփական խաղադաշտում

  • 02-05-2011 15:52:52   | Հայաստան  |  Սպորտ
 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիեւի Վ. Լոբանովսկու անվան մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամոն» եւ «Շախտյորը»: Հանդիպումն գոլառատ ստացվեց եւ ավարտվեց դինամոյականների 3-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով: Այսպիսով, կիեւցիները ռեվանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Դուբլի հեղինակ դարձավ Օլեգ Գուսինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեյ Շեվչենկոն: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ առաջին րոպեներից եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղից հետո, «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, Հենրիխն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ. «Մենք արդեն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնությունը, բայց դա տեղի չունեցավ: Չէի ասի թե «Դինամոն» մեզնից ուժեղ էր, պարզապես մեր սխալները հանգեցրեցին խփված գնդակների: Այս պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում, եւ մենք չենք ընկճվի»: Հավելենք, որ այս պարտությունից հետո «հանքափորները» մնացին առաջին տեղում՝ իրենց ակտիվում ունենալով 67 միավոր: Նրանց առայժմ 8 միավորով զիջում են Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից հետո վաստակել են 59 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ