Սահմանամերձ Վահանն ապահովվել է արտաքին լուսավորությամբ


Սահմանամերձ Վահանն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

  • 07-09-2016 12:31:12   | Գեղարքունինքի մարզ  |  Բարեգործություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է: 
 
Դեռևս նախորդ տարվա աշնանը՝ Վահան համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 37 լուսատու էր տեղադրվել՝ լուսավորելով 1100մ երկարությամբ տարածք:
 
Այսպիսով, ծրագրի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղում 2600 մետր երկարությամբ տարածք ապահովվել է արտաքին լուսավորությամբ:  
 
Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները:
 
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել:
 
«Երբ կա նպատակ՝ ստեղծվում է նաև այն իրականացնելու ճանապարհ: Սահմանամերձ Վահան համայնքին աջակցելու մեր որոշումը եղել է վճռական: Տարիներ առաջ կային շատ խնդիրներ, որոնք միանգամից լուծել՝ ակնհայտորեն հնարավոր չէր: Անհրաժեշտ էր համակարգված մոտեցում: Մենք ընտրեցինք աջակցության այնպիսի մոդել, որը ենթադրում էր համբերություն և խնդիրները մաս-մաս լուծելու պատրաստակամություն: Այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի. Վահանն ունի ոչ միայն արտաքին լուսավորություն, գազատար, համակարգչային դասասենյակ, մանկապարտեզում գործող արևային ջրատաքացուցիչ և խնայված միջոցներ, այլև՝ հույս: Հենց սա է հարկավոր երկիրը վահանի պես պահող մեր  հայրենակիցներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Ծրագրի շրջանակում, 2014թ.-ին,  գյուղի մանկապարտեզում տեղադրվել էր նաև  արևային ջրատաքացուցիչ, ինչի արդյունքում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը:
 
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արգածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության 
Նոյյան տապան  -   Բարեգործություն