Արցախյան պատերազմի կամավոր բժշկին հանրության աջակցությունն է անհրաժեշտ (Տեսանյութ)


Արցախյան պատերազմի կամավոր բժշկին հանրության աջակցությունն է անհրաժեշտ (Տեսանյութ)

  • 13-09-2016 19:28:40   | Հայաստան  |  Բարեգործություն



Ազատամարտիկ Համլետ Եսայանը 63 տարեկան է։ Բժիշկները օրերս նրա մոտ հայտնաբերել են չարորակ ուռուցք և նշանակել շտապ վիրահատություն ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոնում։ Վիրահատության արժեքը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ:
 
Ընտանիքը վճարել է վիրահատության 500 000 դրամը՝ իսկ  մնացած 700 000-ը դեռ չի կարողացել վճարել։ Ներկայումս էլ հետվիրահատական բուժում է նշանակված,  որը կրկին շարունակելու համար ընտանիքը միջոցներ չունի։
 
Թոշակի անցած  ռեժիսորը, իսկ հետագայում արդեն նաև բժիշկը չունի միջոցներ սեփական վիրահատության գումարը վճարելու համար։ Ընտանիքի անդամները դիմում են բոլոր նրանց, ովքեր կկարողանան օգնել երկրաշարժի ժամանակ բազում մարդկանց օգնած կամավոր բժշկին և արցախյան պետերազմում մարտնչած ազատամարտիկին։ Հրաժարվելով բոլոր տեսակի կոչումներից, ազատամարտիկը ապրել է այն գիտակցությամբ, որ հանուն հայրենիքի կռվելը ոչ թե կոչում է՝ այլ պարտավորություն։ Այսօր նա ունի հասարակության աջակցության կարիքը։ Եթե նրա 25 ամյա որդին՝ Նարեկը, ով զոհվեց մեկուկես տարի առաջ, լիներ իր հոր կողքին, այսօր ընտանիքը ոչ մեկից աջակցություն չէր ակնկալի։
 
Համլետ Եսայանին ճանաչում են շատերը և վերջիներս էլ եթե փորձեն մի փոքր ներդրում կատարել, ապա հնարավոր է նրա կյանքը փրկել։ 
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» -ում Համլետ Եսայանի կնոջ՝ Անուշ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
163568001032 ՀՀ դրամ;
163568001065 ՌԴ ռուբլի;
163568001040 ԱՄՆ դոլար;
SWIFT:ARMJAM22
 
Զանգահարել  +37494 50 40 81 հեռախոսահամարով կնոջը՝
Անուշ Մարտիրոսյանին: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն