Առաջին նվերները` մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առթիվ


Առաջին նվերները` մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առթիվ

  • 27-09-2016 16:10:49   | Հայաստան  |  Բարեգործություն

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում արդեն երրորդ տարին մեկնարկած սոցիալական բաղադրիչ-ծրագրի առաջին նվերները մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում  բաշխվել են ծրագրում ներառված ընտանիքներին:
 
Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու-ընտանիքներին ծրագրի պատասխանատուները փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկները և կենցաղային համապատասխան տեխնիկա: Ծրագրում ներառված ընտանիքների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել անակնկալի համար և նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սկիզբ առած այս գաղափարն իսկապես շատ ողջունելի է` հատկապես մայրաքաղաքի մոտալուտ տարեդարձի նախաշեմին: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մեկնարկած ծրագիրը կշարունակվի 10 օր: Այդ ընթացքում մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական ամենատարբեր խմբերում ներառված ընտանիքներ կարժանանան հատուկ ուշադրության ու երևանյան ջերմության:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն