Լենինգրադյան փողոցն Ազգալդյան անվանակոչելու նախաձեռնության հասարակական արձագանքը. (տեսանյութ)
16-10-2016 20:28:44 | Հայաստան | 5-րդ խոսափող
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մայրաքաղաք Երևանում բուռն կերպով քննարկվում է Լենինգրադյան փողոցը «Ազատագրական Բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու հարցը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Վերջիններս այդ կապակցությամբ ստորագարհավաք են իրականացնում և նպատակ ունեն մինչև նոյեմբերի 22-ը` Լ. Ազգալդյանի ծննդյան օրը, հավաքել շուրջ 8000 ստորագրություն, որպեսզի նշյալ հարցը քննարկման առարկա դառնա Երևանի ավագանու նիստում:
Մինչ այդ նախաձեռնության անդամներն օգտագործում են հասարակության իրազեկվածությանը և ստորագրահավաքի գործընթացում նրանց ակտիվ ներգրավածությանը նպաստող տեղեկատվական բոլոր հարթակները:
Մանրամասները՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»:
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։