Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը՝ աղքատության ճիրաններում գոյամարտող ընտանիքներում


Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը՝ աղքատության ճիրաններում գոյամարտող ընտանիքներում

  • 17-10-2016 15:34:46   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

 
Թեև տարին տասներկու ամիս է «Շիրակ կենտրոնը» պայքարում աղքատության դեմ, սակայն այս օրերին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ձեռնարկները նվիրեցինք հենց այս օրվան: Այն ինչին ականատես են լինում  , «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, աղետի գոտու տնակային ավաններում, ուր հարյուրավոր ընտանիքներ, միայնակ տարեցներ և երեխաներ ամենօրյա գոյամարտ են մղում ծայրահեղ աղքատության ճիրաններից ազատվելու համար: 
 
1.   Տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, մոտալուտ ձմռանը փոքրիշատե ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»` «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» բարեգործական ամենամյա ձեռնարկը սկսելուց առաջ փորձեցինք մի փոքր ուսումնասիրություն կատարել, պարզելու համար, թե ինչպես են նրանք նախապատրաստվել և արդյո՞ք ձեռք բերել են վառելափայտ և ինչպես են դիմագրավելու ցրտաշունչ ձմռանը: Տասնյակ ընտանիքների համար  վառելիքի հայթայթման վայրերը հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտներն են: Կուտակել են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Այս պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: 
 
 Այս օրերին առաջին հերթին վառելափայտ տրամադրեցինք Գյումրու վագոն-տնակներում իրենց մի կերպ գոյատևող տասնյակ միայնակ տարեցների: Հատուկ ուզում ենք շեշտել, որ նրանցից   շատերը մեր այցելություններից առավել ուրախ էին, քան վառելափայտի և  այլ օգնությունների համար, որը տրամադրում ենք նրանց: Առանց վարանելու կարելի է ասել, որ տնակային ավաններում շուրջ 28 տարի բնակվող միայնակ տարեցներից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի իսկական ողբերգություն է:
 
77-ամյա Էմմա տատը մեծ կամքի տեր կին է, միայնակ խնամում է իր անկողնային հիվանդ որդուն: Ծառերի ճյուղեր կտրատելու և ձմռան վառելիք հայթայթելու պատճառով մի քանի օր առաջ վնասել էր ձեռքը: Թեև վատ տեսողությանը, ամեն օր ասեղնագործությամբ է զբաղվում: Երազում է մի օր վաճառել իր աշխատանքները: Ի դեպ մեր ուրախությունը ուզում ենք արտահայտել, եթե տարիներ շարունակ նրա ձեռագործ աշխատանքների հիմնական գնորդը , «Շիրակ կենտրոնն» էր, ապա մեր ֆեյսբուքյան էջում այդ մասին հրապարակումից անմիջապես հետո մի շարք գործընկերներ ցանկացել են գնել նրա աշխատանքներից:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն