Մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ են տրամադրվել սահմանապահ Բաղանիս համայնքին
11-11-2016 20:10:31 | Հայաստան | Բարեգործություն
2016թվականի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին «ՍԱՀՄԱՆ» հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:
Նույն գյուղի բնակիչ ՝ սահմանապահ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով և համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի 1/2 մասը որոշվեց նվիրաբերել Նոյեմբերյանի շրջանի սահմանին կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում «ՍԱՀՄԱՆ» ՀԿ-ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին և Աննա Աղաջանյանին, ինչպես նաև սահմանապահ Արսեն Սահակյանին դիրքերում կանգնած տղաներին չանտեսելու և ուշադրության կենտրոնում պահելու համար: