Ամերիկահայ բարերարները շարունակում են օգնության ձեռք մեկնել գյումրեցի անօթևաններին


Ամերիկահայ բարերարները շարունակում են օգնության ձեռք մեկնել գյումրեցի անօթևաններին

  • 18-11-2016 16:13:26   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

 
Ձմռան նախաշեմին, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե ամբողջ օրը անցկացնում են տնակային ավաններում: «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» http://shirakcentre.am/hy/program/2016/16/, ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրիին առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, վաղուց բնակվելու համար ոչ պիտանի դարձած, խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտ է բաժանվում:
 
Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ դարձած բարեգործական ամենամյա այս ձեռնարկին, օրերս զգալի աջակցություն ցուցաբերեցին և 100 ընտանիքների համար վառելափայտ հատկացրեցին՝ Mr+Mrs. Dikran Kurian և  Mr. & Mrs Garo Kurian ամերիկահայ եղբայրները: Ի դեպ վառելափայտի մի մասը ստացվում է կազմակերպության օժանդակությամբ, նոր բնակարաններ ստացած ընտանիքիներին նախկինում պատկանող, ինչպես նաև չբնակեցված դոմիկների քանդումից առաջացած փայտանյութից: Վերջում ավելացնենք, որ միայն նախորդ մեկ ամսվա ընթացքում, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ ազգի բարերարների աջակցությամբ «Շիրակ կենտրոնը» մոտ 300 անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների բաժանել է ավելի քան 150 խորանարդ մետր վառելափայտ:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play